2021

DDframe

Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիս

Հայաստանի հարգարժան պարասեր հասարակություն, CID-ի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Քաղաքականությունը հեռացնում է մարդկանց, և թշնամացնում ազգերին, իսկ մշակույթը մերձեցնում, և հարազատ է դարձնում անգամ թշնամիներին:
Պարը եզակի մի մշակույթ է, որը ներդաշնակեցնում է հոգին ու մարմինը, և իհարկե ներդաշնակեցնում և բարեկամացնում ազգերին, անգամ քաղաքակրթություններին:
Դա է պատճառը, որ Պարի միջազգային խորհուրդը ամեն ջանք ու եռանդ չի խնայում ավելի հանրահռչակելու պարարվեստը, կազմակերպելու գիտաժողովներ, կոնգրեսներ, և իհարկե պարային փառատոններ, ազգերի ու մշակույթների երկխոսությունների միջոցով նաև համագործակցության և բարեկամության եզրեր ստեղծելով պետությունների միջև, և քանդելով ազգերի մեջ գոյություն ունեցող հոգևոր սահմանները:

Սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել պատերազմից, և եթե մենք չենք կարողանում դեպի մշակույթ տանել քաղաքական այրեր, ապա նրանք դեպի քաղաքականության ռազմական հանգուցալուծում են տանում ազգերին ու նաև մշակույթի գործիչներին: 2020 թ.-ին Հայաստանը չկարողացավ խուսափել պատերազմից, և հազարավոր նահատակների հետ մեկտեղ ռազմական արհավիրքը խլեց մեզանից նաև մշակույթի գործիչների, մասնավորաբար պարարվեստի նվիրյալների կյանքեր:

Հայ պարարվեստի նվիրյալ Հարություն Ստեփանյանը այն եզակի մասնագետներից էր, ով նաև ճանաչված լուսանկարիչ էր, և հայրենիքի պաշտպանությունը կանչեց նրան ռազմի դաշտ, և նա իր կյանքը նվիրեց հանուն Հայաստանի պետականության և ազգային արժանապատվության: Հարություն Ստեփանյանը չլինելով Պարի միջազգային խորհրդի անդամ տարիներ շարունակ կազմակերպում և իրականացնում էր իր ծննդավայրում, Աբովյան քաղաքում Պարի միջազգային օրվան նվիրված համերգ-պարուսուցումներ, և արդեն պատրաստվում էինք իր գլխավորությամբ ստեղծել Պարի միջազգային խորհրդի Աբովյան քաղաքի սեկցիա: Ցավոք իր երազանքը Հարությունը չհասցրեց իրականացնել:
Այսօր Պարի միջազգային օրը, ուզում եմ իմ ողջույնի խոսքի մեջ խնկարկել բոլոր նահատակներին, մասնավորաբար պարարվեստի նվիրյալներին, և հատկապես Հարություն Ստեփանյանին, ում լուսանկարների ցուցահանդեսի փակումը մեկտեղված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվա միջոցառման հետ:
Պարարվեստի գործիչներն ու Պարի միջազգային խորհուրդը երբեք չեն մոռանա այն նվիրյալ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մարդկության լուսավոր ապագայի, և իրենց Հայրենիքի արժանապատիվ գոյության:

Շնորհավոր պարի միջազգային տոնը սիրելի Հայ պարասերներ:
Նոր ստեղծագործական ձեռքբերումներ, նոր պարային բեմադրություններ, և նորանոր հաղթանակներ հոգևորի և անհոգիության միջև մղվող մշակութային մարտերում:
Շնորհավոր Պարի միջազգային օրը….

DDframe

Province / District